Ողբերգությունը նրանում է, որ Վլադիմիր Պուտինի այցերը ավելի արարողակարգային են մնում Հայաստանում, քան որեւէ այլ երկրի կամ հենց  Հայաստանի նախագահինը: Այս մասին  այսօր՝ նոյեմբերի 26-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: 

Նրա խոսքով, Պուտինի այցը պետք է ավարտվի Ռուսաստանի համար կոնկրետ արդյունքներով: «Արդյունքներն էին պատճառը,  որ Պուտինը չի շտապել գալ Հայայաստան: Իսկ հիմա պատրաստ է այն ճանպարհային քարտեզը, որով Հայաստանը պետք է միանա Մաքսային միությանը: Փետրվարին առաջին նստաշրջանում, կարծում եմ, արդեն Հայաստանի խորհրդարանի օրակարգ կմտնի  Մաքսային օրենսգրքի վավերացումը, հետո Սահմանադրական դատարան եւ այսպես շարունակ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով, թե Հայաստանի , թե Ուկրիանայի հանդեպ եղել են ազգային շահերին դիպչող շանտաժներ: «Հայաստանի պարգայում անուղակիորեն հասկացրել են, որ խնդիրներ կունենանք ազգային անվտանգության հտ, եթե, Աստված մի արասցե, պատերազմը վերսկսի, գազի գնի հետ սպառնալիքներ  եւ այլն»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը: