Եմենի մայրաքաղաքում անհայտ գրոհայինները սպանել են երկու ռուսաստանցիների: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության աղբյուրը:

Աղբյուր խոսքով՝ զոհվածները ռուս ռազմական ինստրուկտորներ էին, որոնք օգնում էին եմենական բանակին: Agence France-Presse-ն իր հերթին հաղորդում է, որ միայն մեկ ռուս է սպանվել, մինչդեռ երկրորդը վիրավորվել է:

Դրա հետ մեկտեղ Սանայում Ռուսաստանի դեսպանատունը «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է, որ Եմենում ռուսաստանցի ռազմական ինստրուկտորներ չկան:

Ընդ որում, սպանվածների քաղաքացիության մասին դեսպանատունը տեղեկություններ չի հաղորդել ու չի էլ հերքել՝ հայտարարելով, որ տեղեկությունը ճշտվում է: Գերատեսչության աշխատակիցները նշել են որ, հնարավոր է, զոհվածները ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացիներ լինեին: