Դաղստանցի փաստաբանը հայց է ներկայացրել ընդդեմ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մենամարտ» հաղորդման Վոլգոգրադի ահաբեկչությանը նվիրված հոկտեմբերյան թողարկման ժամանակ հնչեցրած խոսքերի համար կովկասցիներից ներողություն խնդրելու պահանջով:
Հայցվորը (Շամիլ Շեյխով) խնդրում է կովկասցի կանանց երեխաներ ունենալն արգելելու անհրաժեշտության, ընտանիքում երկուսից ավելի երեխաների ծնունդը սահմանափակելու, Ռուսաստանի տարածքում կովկասցիների տեղաշարժը սահմանափակելու եւ այլնի մասին հայտարարությունները ճանաչել ծայրահեղական եւ անջատողական, կովկասցիների գործարար համբավն արատավորող, եւ պարտավորեցնել Ժիրինովսկուն ներողություն խնդրել կովկասցիներից, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Դատարանի աշխատակիցը նշել է, որ հայցը դեռուս չի դրվել քննարկման:
Հոկտեմբերի 24-ին «Մենամարտ» հաղորդման ընթացքում Հյուսիսային Կովկասում ծնելիությունը սահմանափակելու անհրաժեշտության եւ այդ շրջանը «փշալարերով շրջափակելու» մասին ՌԼԴԿ-ի առաջնորդի արտահայտությունները հարուցել էին հյուսիսկովկասյան հանրապետությունների բնակիչների, Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի, «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինի եւ այլոց դժգոհությունը:




























