Թուրքիայի հիմնադրամների խորհուրդը որոշում է կայացրել Ստամբուլի Բեյօղլուի շրջանում գտնվող 620 քմ մակերես ունեցող շենքը հանձնել հունական Այա Յորգի եկեղեցու հիմնադրամին։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեյօղլուի շրջանում Հունաստանի հյուպատոսության շենքը Թուրքիայի հիմնադրամների խորհրդի որոշմամբ հանձնվել է հունական Այա Յորգի եկեղեցու հիմնադրամին։

Հիշյալ շենքի 50 տոկոսի սեփականատերը Թուրքիայի հիմնադրամների վարչությունն էր, մյուս կեսը պատկանում է Ստամբուլի Բալըքլըի հունական հիվանդանոցի հիմնադրամին։ Այս որոշմամբ այսուհետ շենքը պատկանում է ամբողջությամբ հույներին։

Շենքի վերադարձման որոշումը կայացվել է ազգային փոքրամասնություններին պատկանած գույքի հետ վերադարձի մասին որոշման շրջանակներում ստացված դիմումի հիման վրա։