Բանգլադեշի ընդդիմության կողմնակիցները զանգվածային անկարգություններ են սկսել՝ փակելով ճանապարհներն ու ոչնչացնելով երկաթգծերը՝ ի նշան հունվարի հինգին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների, հաղորդում է ITN News հեռուստաալիքը:

Ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշներ ու արցունքաբեր գազ: Վիրավորվել է առնվազն երեսուն մարդ:

Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ մեկ մարդ խեղդվել է լճակում, որի մեջ ցատկել է՝ փորձելով փրկվել արցունքաբեր գազից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Երկրի վարչապետն ու նախարարների կաբինետը մերժել են ցուցարարների պահանջը: