«Լեվադա ցենտր»-ի սոցիոլոգների վերջերս անցկացրած հարցումը ցույց է տվել, թե որքան շատ է Ռուսաստանում պետական քարոզչությունն ազդում բնակչության հարցումների վրա: «Ինտերֆաքսը» հայտնում է, որ 2013թ. ռուսաստանցիների թիվը, որոնք վստահ էին, որ երկիրը շրջապատված է թշնամիներով, կազմում էր երկրի բնակչության երեք քառորդը (78%): Մեկ տարվա ընթացքում նման քաղաքացիների թիվը 63%-ից անցել է: Միայն լավատեսորեն տրամադրված 13%-ն է հայտարարել, որ Ռուսաստանը թշնամիներ չունի: 9%-ն էլ դժվարացել է պատասխանել այդ հարցին:
Հետաքրքիր է, որ մասնակիցների կեսը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի քաղաքական ուղղությունից, իսկ 41%-ը գոհ է, մինչդեռ տնտեսական ուղղվածությանը կողմ է միայն 29%-ը:
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1603 մարդ՝ Ռուսաստանի 45 շրջաններից:




























