Մոսկվայում մետրոյի «Րեչնոյ վոկզալ» կայարանի մոտ գրպանահատը մեքենա է թալանել:

Երբ երիտասարդ մայրը երեխային մեքենան է նստեցնում, նրան է  մոտեցել մի անհայտ անձ եւ դիմացի նստատեղից հափշտակել այնտեղ դրված փաթեթը, հայտնում է  «Ինտերֆաքսը»:

Սակայն գողոնը նախանձելի չի եղել: Կինը հայտնել է, որ չարագործի գողացած փաթեթում մանկական կեղտի նմուշներ են եղել անալիզի համար: Տուժածը գանգատվել է, որ ցավալի է, քանի որ ինքն այդ նմուշները  հավաքում էր արդեն մի քանի օր:  Գողացված փաթեթում այլ արժեքավոր իրեր չեն եղել: Կինը որոշել է չդիմել ոստիկանություն, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: