Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արթուր Սաքունցը:

Նրանք պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված գործողությունը:

Արթուր Սաքունցն ասաց, որ սպասում են դատական իշխանությունների որոշմանը, իսկ Վարչական դատարանը 7 օրյա ժամկետում կհայտնի՝ վարույթ ընդունել են հայցը, թե ոչ: Նա նաեւ նշեց, որ հայցադիմումի մեջ մանրամասն ներկայացված են բոլոր հիմնավորումներն առ այն, թե ինչու է այդ որոշումն ոչ իրավաչափ: