Հայաստանում կայացել է մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային երկրորդ համաժողովը: Հայաստանի ՄՌ Ասոցիացիան եւ Կասկադ Քնսալթընթս ընկերությունը «ՄՌ ղեկավարի չափորոշիչները» թեմայով համաժողովի արդյունքները կհրատարակեն ձեռնարկի տեսքով: Դրանում ներկայացված կլինեն համաժողովի ելույթները, ոլորտի նորությունների եւ նորամուծությունների վերաբերյալ հետաքրքիր մտորումներն ու դիտարկումները:
Երկօրյա միջոցառումը կազմակերպված էր համաժողովի ոչ դասական ձեւաչափով. այն հագեցած էր բազմաթիվ ելույթներով, արտերկրի եւ Հայաստանի մասնագետների կողմից իրականացվող դասընթացներով, վարպետության դասերով եւ ռելակսացիոն սեսիաներով:
Վերոնշյալ ձեռնարկն իր մեջ ներառելու է տարածաշրջանի եւ եվրոպական երկրների առաջատար ՄՌ մասնագետների եւ փորձագետների կուտակած փորձի եւ գիտելիքի փոխանակում` թեմայի շրջանակում: Այն տրամադրվելու է համաժողովի 80 մասնակիցներին, որոնք հանդիսանում են Հայաստանի եւ Վրաստանի ամենատարբեր ոլորտների ավելի քան 40 կազմակերպությունների ՄՌ ղեկավարներ, մասնագետներ: Այլ կերպ ասած՝ նորանոր գաղափարների զարգացման եւ փորձի կիրառման հրաշալի փոխանցողներ են:
Միջոցառման եւ ձեռնարկի հրատարակման ոսկե հովանավորը ՎիվաՍել ՄՏՍ-ն է, իսկ արծաթե հովանավորը` Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերությունը:




























