Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 շենքի մոտ, նոյեմբերի 26-ին, ժամը 17.15-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: