Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, նոյեմբերի 26-ին, ժամը 17.35-ի սահմաններում, իրար են բախվել «GFB» մակնիշի էքսկավատոր եւ   «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2121»-ի (Նիվա) ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: