Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում կայանալիք դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադային մասնակցելու նպատակով, Բրազիլիա է մեկնել Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խաղերի ծրագրում ընդգրկված են 8 մարզաձեւեր,  Հայաստանը ներկայացուցիչները հանդես կգան հինգ մարզաձեւերում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն եւ ձյուդո: Հայաստանի դպրոցականների թիմերում ընդգրկվել են հանրապետության դպրոցականների առաջնություններում հաղթած պատանի մարզիկները:

2011-ին  Հայաստանը կովկասյան երկրներից միակն է, որ դարձել է դպրոցական մարզիկների համաշխարհային ֆեդերացիայի լիիրավ անդամ եւ իրավունք ստացել մասնակցելու Միջազգային ֆեդերացիայի կազմակերպած բոլոր միջոցառումներին

Բրազիլիայում կխաղարկվի մեդալների 78 հավաքածու, խաղերին կմասնակցեն 1996-1999թթ. ծնված մարզիկներ աշխարհի 40 երկրներից: Հայաստանը խաղերին մասնակցում է առաջին անգամ: