Հայաստանի բնապահպանության նախարարությունը նոյեմբերի 18-25-ին իրականացրած շրջայցերի արդյունքում կայացրել է 600 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի ութ որոշում եւ հաշվարկել 139.25 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախարարության վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության ոլորտին առնչվող գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 61.25 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռիի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների արձանագրած խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 18.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 60.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք հատ խեցգետնաորսիչ իսկ առգրավված 3կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման եւ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 9.5կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ:
Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման եւ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք, ինչի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կատարվում է հետաքննություն:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 472.0 հազար դրամ գումար:



























