Խարկովի հիվանդանոցում իր տարեդարձն է տոնում հացադուլ հայտարարած նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով դարձել է 53 տարեկան: Սա արդեն երրորդ տարեդարձն է, որը նա տոնում է ճաղերի հետեւում, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

Նախկին վաչապետի դուստր Եվգենյան մտադիր է շնորհավորել մայրիկի տարեդարձը. «Ուրախ եմ, որ կարող եմ օգտվել իմ օրինական իրավունքից ու տեսակցել մորս, հատկապես նրա ծննդյան օրը»: Սակայն տեսակցությունը երկար չի տեւելու, քանի որ գաղութի պետը, որտեղ պատիժ է կրում Տիմոշենկոն հաղորդել է, որ դա լինելու պաշտպան-պաշտպանյալ տեսակցություն, ոչ ավելին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ընդունված կարանտինի պատճառով արգելվել էին Տիմոշենկոյի հանդիպումները թե դստեր, դե Արսենի Յացենյուկի, թե Լուցենկո ամուսինների հետ: Հենց նույն օրը Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել՝ պահանջելով, որպեսզի նախագահը ստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: