Բարաք Օբաման ոչ միայն «թեթեւ խոտեր է ծխել», այլեւ ծանր թմրանյութեր է ընդունել, մասնավորապես՝ կոկաին: Նման սենսացիոն հայտարարությամբ թոք-շոուներից մեկի ժամանակ հանդես է եկել Օբամայի նախկին դասընկերուհի Միա-Մարիի Պոուպը, ով նախագահի հետ ավագ դասարաններում սովորել է Pinahoe High School-ում:
Ինքը նախագահը չի թաքցնում, որ ժամանակին «սիրել է խոտեր»: Այդ մասին տեղեկություններ կան նրա գրքում՝ «Իմ հոր երազանքները»: Լրագրող Դեւիդ Մարանիսայի գրքում եւս այդ մասին հիշատակումներ կան, սակայն ծանր թմրանյութերի մասին ոչինչ հայտնի չի:
Վերջերս ինտերնետում հայտնվել էր Օբամայի լուսանկարներից մեկը՝ նախքան բարձր պաշտոն զբաղեցնելը: Լուսանկարում երեւում են նրա եղունգները, որոնց տեսքն այնպիսին է, ինչպես որ կոկաին օգտագործողների մոտ:
Նախկին դասընկերուհին հավելել է, որ քանի որ թմրամիջոցներ ձեռք բերելւ համար նա բավարար միջոցներ չուներ, հանդիպում էր հարուստ նույնասեռականի հետ, ով նրան գումար էր տալիս, գրում է Polosa.co.il-ը:
Նախագահի նույնասեռական հակումների մասին հայտարարել էր նաեւ Ուեյն Մեդսոնը: ԱԱԳ նախկին գործակալի խոսքով՝ Օբաման, լինելով Իլլինոյսի նահանգապետ՝ հաճախ էր այցելում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց համար նախատեսված ակումբներ ու բարեր:
Եթերի վերջում դասընկերուհին Օբամային կոչել է նաեւ պաթոլոգիկ ստախոս, որը մշտապես ստում էր դպրոցում:



























