ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Հայլենդի Քաղաքային խորհուրդը, նոյեմբերի 26-ին, հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի եւ Հայլենդի միջեւ քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը եւ նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարեւոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար եւ երկարատեւ լուծմանը:





























