Արիզոն նահանգի Տուսոն քաղաքի ոստիկանությունը ազատել է երեք անչափահաս աղջիկների, որոնց նրանց սեփական ծնողները երկու տարի շարունակ անազատության մեջ են պահել: Երկու քույրեր՝ 12 եւ 13 տարեկան, կարողացել են դուրս պրծնել տանից ու դիմել հարեւանների օգնությանը: Դեպքի վայր է ժամանալ ոստիկանությունը, որը Ֆերնանդո ու Սոֆիա Ռիխտերների տանը սենյակում փակված է գտել 17-տարեկան եւս մեկ աղջկա:
Աղջիկներին սարսափելի պայմաններում են պահել, թույլ չեն տվել լոգասենյակ գնալ եւ կերակրել են օրական մեկ անգամ, հաղորդում է «Fox News»-ը:
Աղջիկների մորը տասը մեղադրանք են ներկայացրել:




























