Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին եւ նրա հետ քննարկել ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող ծրագրերի առկա իրավիճակը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերի իրականացմանը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդուարդ Բիրյուկովը շնորհակալություն է հայտնել Գագիկ Բեգլարյանին՝ Դուշանբեում կայացած «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի տրանսպորտի նախարարների հանդիպման ընթացքում կայացած ընտրություններում իր թեկնածությանն աջակցելու համար:
Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի կողմից իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում:




























