Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հաստատում է հետագայում էլ եվրաինտեգրման ուղիով առաջ շարժվելու կառավարության մտադրությունը, որին աջակցում է երկրի բնակչության մեծամասնությունը:
«Հասարակության մեջ ոչ մի պառակտում չի լինի, քանի որ չի փոխվելու եվրաինտեգրման ուղղվածությունը», - ասել է նա՝ չորեքշաբթի օրը Կիեւում բացելով Նախարարների խորհրդի նիստը, հաղորդում է «Պոդրոբնոստին»:
«Այժմ իրավիճակի լարվածությունն աշխատում է Ուկրաինայի դեմ, թուլացնում մեր դիրքերը բանակցություններում հաջող համաձայնագիր կնքելու համար: Կառավարությունը երաշխավորում է, որ հետագայում էլ է առաջ շարժվելու եվրոպական ինտեգրման ճանապարհով, որքանով դա համապատասխանում է երկրի շահերին», - դիմել է նա ցուցարարներին:



























