Չորեքշաբթի երեկոյան Կոստա Ռիկայում երկու գնացքների բախման  հետեւանքով 50-ից ավելի մարդ  վիրավորվել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Ըստ իշխանությունների`վթարը տեղի է ունեցել Փավաս թաղամասում: Դեպքի վայրում աշխատում է Կարմիր խաչը, տուժածներին արդեն տեղափոխել են հիվանդանոց, հաղորդոմ է «ՌԻԱ Նովոստին»:

Վթարի պատճառներն անհայտ են, սակայն ականատեսները պնդում են, որ երկու գնացքները բարձր արագության տակ բախվել են իրար: Գնացքի ուղեւորներից մեկը հարվածից անմիջապես առաջ կտրուկ արգելակում է զգացել: