«Հայկական ժամանակը» գրում է, որ արդեն մի քանի օր է, Լոս Անջելեսում է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Աահակյանի ղեկավարած պատվիրակությունը:
«ԼՂՀ նախագահի հետ ԱՄՆ է մեկնել նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը: Նրանք մասնակցելու են այսօր Լոս Անջելեսում տեղի ունենալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին:
Երեկ Լոս Անջելեսից տեղեկություն ստացանք, որ 2 օր առաջ սրբազանի առողջական վիճակը վատացել է: Նրան տեղափոխել են Գլենդելի Adventist հիվանդանոց: Պարգեւ սրբազանին հիվանդանոցում այցելել է Բակո Սահակյանը»,- գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























