Թայլանդի խորհրդարանը դեմ է քվեարկել վարչապետ Յինգլակ Չինավատիին անվստահություն հայտնելուն: Դեմ են քվեարկել 297 պատգամավորներ, կողմ` 134-ը:
Անվստահության քվեն քննարկման էր դրվել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության կողմից: Քննարկումները տեղի էին ունենում վերջին երկու օրերին: Կուսակցությունը խոստացել էր քննարկումների ընթացքում Չինավատի եւ Ռուանգսուվանի կաշառակերության հստակ ապացույցներ ներկայացնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Խորհրդարանում Յինգլակ Չինավատը հերքել է իր հասցեին ուղղված կաշառակերության եւ անինքնուրույնության բոլոր մեղադրանքները: Նա նաեւ պաշտպանել է կառավարության կիրառած տնտեսական սխեմաները, որոնք քննադատում են ընդդիմութունը:




























