Քաղաքացիները, որոնք Ռուսաստան ժամանեն առանց վիզայի, կկարողանան երկրի տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Այդ նորամուծությունը ենթադրող օրինագիծը ներկայացվել է Պետդումա: Օրինագծի հեղինակն է իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռիզվան Կուրբանովը:

Գործող օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացին, որն ռանց վիզային ռեժիմի թույլատրություն ունի, ՌԴ-ում 90 օր մնալուց եւ հայրենիք վերադառնալուց հետո, օրեր անց իրավունք ունի կրկին վերադառնալու Ռուսաստան, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Օրինագծի համաձայն՝ այժմ 180 օրը մեկ քաղաքացին Ռուսաստանում կարող  է առանց վիզայի ռեժիմի գտնվել միայն 90 օր: