Վիլնյուսյան գագաթաժողովը երկրի կյանքում բեկումնային դեր ունի: Մոլդովայի քաղաքացիներն այսուհետ միայնակ չեն լինի ավելի լավ կյանքի իրենց ձգտումների մեջ: Այս մասին հայտրարել է նախագահ Տիմոֆտին՝ երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում:
Իր հեռուստաուղերձում նախագահը երախտագիտություն է հայտնել եվրապաշտոնյաներին՝ ցուցաբերած ֆինանսական, բարոյական ու քաղաքական աջակցության համար: Որպես օրինակ նա ներկայացրել է ԵՄ ցուցաբերած օգնությունը՝ Ռուսաստանի կողմից ընդունված գինու էմբարգոյից հետո: «Եվրամիությունը մի վայր է, որտեղ մարդիկ համերաշխ են միմյանց», որտեղ ԵՄ երկրները միշտ կօգնեն գործընկերներին լուծել ծանր խնդիրները:
Վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը նախագահը գնահատել է որպես ծայրահեղ կարեւոր իրադարձություն, ընդգծելով, որ արդեն 2014-ին Քիշնեւը հույս ունի ստորագրել այն ու անցնել ԵՄ հետ առանց վիզային ռեժիմի: Այս մասին հաղորդում է Point.md-ն:
Իր ուղերձում նախագահը դիմել է նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք, նրա կարծիքով, չեն ցանկանում, որպեսզի երկիրն ավելի լավ ճակատագիր ունենա ու փորձում են խաթարել նրա եվրոպական կուրսը:



























