Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր ռազմական քննչական վարչությունը Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի հանդեպ քրեական գործ է հարուցել: Կառույցի տեղեկություններով՝ Սերդյուկովը պաշտպանության նախարար լինելով՝ բանավոր կերպով ենթականերին հանձնարարել է նախարարության բյուջեի հաշվին կառուցել Կրասա գյուղի ավտոմոբիլային ճանապարհը՝ մինչեւ Շկոլնի կղզին, որի տարածքում է գտնվում «Ժիտնոե» ոչ կոմերցիոն գործընկերությւոնը , հաղորդում է ՔԿ-ն:

Այդ գործողությունների արդյունքում նախկին նախարարը պետությանը պատճառել է ավելի քան 56 մլն ռուբլիի վնաս:

Ինչպես հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ն, Սերդյուկովին ուրբաթ օրը կանչել են քննիչի մոտ՝ հարցաքննության, սակայն նրա պաշտպանությունը քննչական գորողությունների իրականացում է խնդրելու հաջորդ շաբաթ: