Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Ավելին` առաջիկայում նաեւ կլոր սեղան քննարկում է կազմակերպելու: Գրասենյակից  հիմնավորեցին, որ քննարկման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական օրենսգիրքը, որպես առանձին հանցագործության տեսակ չի դիտարկում՝ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց օրինական գործունեության խոչընդոտումը:  Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները  ունեն  մշակված Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվող կարգավորումները, որոնք վերաբերում են իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց շահերի պաշտպանությանը: