Ազատամարտիկների մասին օրենքի նախագիծը գտնվում է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովում, բայց ինչպես նախատեսվում էր, այս աշնանը ԱԺ մեծ օրակարգ չի ներկայացվել: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց «Փառապանծ մարտիկներ» հ/կ նախագահ, ռազմական ոստիկանության Արմավիրի նախկին պետ Գրիշա Սարգսյանը:

Նա նշեց, որ պատճառը Եվրամիության ասոցացման  համաձայնագրի եւ Մաքսային միության շուրջ բարձրացված աղմուկն էր: Դիտարկմանը, թե գուցե պատճառը ազատամարտիկների նկատմամբ իրականացվող ճնշումներն էին, նա ասաց. «Ազատամարտիկների վրա ոչ ոք  ճնշում չի կարող գործադրել, որովհետեւ  ազատամարտիկներն այս հողը ազատագրողներն են: Ուզում ա խաթրով լինի, ուժով լինի, զոռով լինի ազատամարտիկների մասին օրենքը  պետք է մտնի ԱԺ մեծ օրակարգ եւ իր արդարացի լուծումը ստանա»,- ասաց Գրիշա Սարգսյանը: