2014թ-ի փետրվարին անցկացվելու է ԵԿՄ հոբելյանական 10-րդ համագումարը, սակայն նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հիմա ԵԿՄ տարածքային բաժանմունքներում ընտրվում են պատվիրակներ, որ համագումարին քվեարկելու լիազորություն ստանան: «Համագումարում կընտրվի հայտարարություն, որը  գնահատական կտա  նախորդ երկու տարվա կատարած աշխատանքներին եւ առաջիկա 2 տարում առաջնորդվելու համար ուղենիշներ կընտրվի: Կընտրվի վերստուգիչ հանձնաժողով, վարչության կազմ եւ նորընտիր վարչության կազմը Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնած ավանդույթի համաձայն  առաջին նիստը կգումարի  դահլիճում  բոլոր պատվիրակների աչքի առաջ  եւ կենտրոնի նախագահ, տեղակալներ եւ այլն»,- ներկայացրեց Վարդան Վարդանյանը:

Խոսելով թեկնածուների մասին, նա նշեց, որ ըստ կանոնադրության, թեկնածուները առաջադրվում են դահլիճում վարչության առաջին նիստի ժամանակ: «Բայց  շարքերում, բացի Մանվել Գրիգորյանից, ոչ մի անուն չի շրջանառվում»,- ավելացրեց Վարդան Վարդանյանը: