Հայաստանը դեռ չի գնահատել բոլոր ռիսկերը Մաքսային միության անդամակցության դեպքում, կամ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու սահմանման համաձայնագրի կնքման դեպքում: Այդ մասին Արեւելյան գործընկերության բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

«Արտայանման երկու շուկաներից թեկուզ մեկ կորուստը Հայաստանի համար լուրջ հետեւանքներ կունենա»,- հայտարարել է նախարարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:«Մենք չենք կարող ասել որ լիովին հաշվարկել ենք Մաքսային միության անդամակցության դեպքում տնտեսական ռիսկերը, նույնը վերաբերում է նաեւ ԵՄ հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրին: Սրանք շատ բարդ հաշվարկներ են»,- խոստովանել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար «շատ ավելի լավ կլիներ» շարոընակել «բաց սահմաններ ունենալ Ռուսաստանի, ԵՄ եւ մյուսների հետ»: