Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Անրի Մալոսը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ: Հանրապետության նախագահը Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել փոխգործակցությունը ԵՄ եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի հետ՝ ակտիվորեն ներգրավվելով հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերում:




























