Մինչ Ազգային ժողովի նիստն սկսվելը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւ ՀՅԴ  խորհրդարանական   խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովի քարտուղարությանն են ներկայացրել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը ներդնելու վերաբերյալ հայտարարություն, որը ներկայացվելու է խորհրդարանում եւ քննարկվելու: Հայտարարության տակ ստորագրել է 49 պատգամավոր:

Ըստ Զոհրաբյանի` օրենսդրության մեջ սողանցքեր չկան, որոնք թույլ կտային խորհրդարանական մեծամասնությանը մերժել տվյալ քննարկման անցկացումը:

Ի պատասխան հարցին, թե արդյոք իրենց գործողությունները համաձայնեցնում են բողոքի ցույցերի կազմակերպիչների հետ, պատգամավորը նշել է, որ ամեն մեկն իր գործն է անում. «Մենք պարբերաբար հանդիպում ենք նախաձեռնող խմբի հետ, որը ակցիաներ է իրականացնում պարտադիր կուտակային համակարգի դեմ, լսում նրանց առաջարկները: Նրանք իրենց իրավունքն են պաշտպանում, մենք էլ դա փորձում ենք անել խորհրդարանում»: