Մոսկվային է բաժին հասնում Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության 60-70 տոկոսը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի կառավարության արտաքին տնտեսական կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերեմինը ռուս-հայկական միջտարածաշրջանային 3-րդ ֆորումի ժամանակ, որը բացվել է դեկտեմբերի 2-ին Հայաստանի Գյումրի քաղաքում երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

«Մոսկվայի ու Երեւանի միջեւ իրավա-պայմանագրային բազան ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները: Իսկ մեր այցի նախպրեին, նոյեմբերի 27-ին, Մոսկվայում Երեւանի օրերի ժամանակ, ստորագրվել էր 2014-16թթ. համագործակցության հերթական ծրագիրը»,- նշել է Չերեմինը:

«Մեր մայրաքաղաքների քաղաքապետեր Սերգեյ Սոբյանինի եւ Տարոն Մարգարյանի բանակցությունները շատ արդյունավետ էին: Հանդիպման ժամանակ ընդգծվել էր, որ մեր առեւտրա-տնտեսական համագործակցությունն ամրացվում է: Մոսկվայում գրանցված կազմակերպությունների եւ հայ գործընկերների միջեւ ապրանքաշրջանառությունը, առանց վառելիքա-էներգետիկ համալիրի, 2012թ.-ի արդյունքներով ավելացել է 20 տոկոսով ու կազմել 270 մլն դոլար: Իսկ եթե հավելենք վառելիքա-էներգետիկ համալիրն, ապա Մոսկվան կներկայացնի մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության 60-70 տոկոսը»,- նշել է Չերեմինը:

Մոսկվայի ձեռնարկությունները, հավելել է նա, հետաքրքրված են արտադրանքի ներկրմամբ՝ այդ թվում նաեւ բարձր տեխնոլոգիական ու նորարարական. սարքավորումները, հեռահաղորդակցություն ու բարձր տեխնոլոգիաներ: «Ներդրումային մեր համագործակցությունը սահմանափակվում է գրասենյակային, հյուրանոցային ու առեւտրային ենթակառույցների շինարարությամբ: Սա կարեւոր է, բայց չպետք է գերակայի: Մենք մեր հայ գործընկերներին հրավիրում ենք մասնակցելու Մոսկվայի քաղաքային բնագավառում ցանկացած նախագծի: Ընդ որում ազատորեն կարող են մասնակցել ցանկացած աճուրդի կամ բաց մրցութային գործընթացների»,- հավելել է Չերեմինը: