Ճապոնիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը.

Հայաստանն ու Ճապոնիան բավականին հեռու են իրարից, ընդ որում, ոչ միայն աշխարհագրական առումով: Կարո՞ղ են արդյոք երկու ժողովուրդներ հաղթահարել տարբերություններն ու արդյունավետ կերպով համագործակցել:

Իսկապես, մի շարք պարամետրերով կա էական հեռացվածություն մեր երկրներ միջեւ, չնայած այսօրվա գլոբալիզացման ու տեխնիկական առաջընթացի աշխարհում աշխարհագրական հեռավորությունը արդեն նշանակալի չէ: 1992-ին Ճապոնիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել անկախ Հայաստանի հետ եւ այս բոլոր տարիների ընթացքում բարեկամական հարաբերություններն օգնել են , մասնավորապես ODA ծրագրերի շջանակներում, մեր պետության կայացմանն ու զարգացմանը: Մինչ այդ, պատմամշակութային առումով եւ աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից կա որոշակի հեռավորություն եւ դա բնական է: Ճապոնիայի գործնական շահերը տարածված են բոլոր մարյրցամաքներով, հիմնականում Ասիայում, ինչպես նաեւ Ամերիկայում ու Եվրոպայում: Սակայն Ճապոնիայի գործնական շահերի գլոբալ քարտեզի վրա մեր տարածաշրջանը, ցավոք, այնքան էլ նկատելի չէ: Ընդ որում, պետք է խոստովանել, որ վերջին ժամանակներում Տոկիոն սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանին՝ նշանակություն տալով այնպիսի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպիսին է Հայաստանը: Նման փոփոխությունները պայմանավերված են, մասնավորապես, երկրի ներսում ընթացող քաղաքական գործընթացներով ու համաշխարհային տնտեսական համակարգի զարգացման դինամիկան վերագնահատելով, հատկապես՝ Չինաստանի առաջընթաց դերով: Մեր երկրի հետ հարաբերությունները խորացնելու առումով, իհարկե, մեծ դեր է խաղացել Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումն ու մեր երկրի նախագահի այցը Ճապոնիա:

Նախորդ տարվա մայիսին ես նշանակվեցի որպես Ճապոնիայում մեր երկրի առաջին դեսպան, եւ դա ոչ միայն հսկայական պատիվ է, այլեւ՝ մեծ պատասխանատվություն: Դեսպանատան բացման պահից մեր ջանքերը ուղղված են հարաբերությունների խորացմանն ու բազմակողմանի ամրապնդմանը: Բացի այցելություններից, քաղաքական խորհրդակցություններից ու համագործակցության տարբեր խմբերի ձեւավորումից, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, որոնք անհարժեշտ են փոխըմբռնման կամուրջներ կառուցելու համար: Խոսքը համերգների, սեմինարների, ցուցահանդեսների մասին է: 1,5 ամիսների ընթացքում Տոկիոյի Յամահա կենտրոնում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանին: Անկացվել է հայկական երաժշտության մի քանի համերգ՝ մեր կատարողների մասնակցությամբ: Կազմակերպվել են մի քանի համաժողովներ, որին մասնակցել են ճապոնական ընկերությունների մոտ 150 ներկայացուցիչներ:

Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ճապոնացիներին ավելի շատ բան իմանալ, կամ ինչպես հաճախ դա լինում է, առաջին անգամ են բացահայտում Հայաստանը: Հայաստանի ու Ճապոնիայի ժողովուրդների միջեւ փոխադարձ տեղեկացվածության առումով գոյություն ունի ակնհայտ անհավասարություն: Ինչպես հայտնի է, ճապոնական մշակույթը շատ տարածված է ամբողջ աշխարհում, անգամ չնայած նրան, որ հաճախ խոսքը գնում է մի խումբ սահմանափակումների մասին: Այսինքն, բոլորը գիտեն, թե ինչ է սուշին, կարատեն, իկեբանան, գտվում են տեխնիկայից ու կարաոկե են երգում: Ակնհայտ է, որ «գիտելիքների» նման խումբը ամբողջությամբ չի բնորոշում ճապոնական մշակույթի նրբություններն ու էությունը եւ այն խորությամբ ճանաչելու համար պետք է հեռանալ կարծրատիպային ընկալումից: Իսկ Հայաստանի մասին Ճապոնիայում, ցավոք, գրեթե ոչինչ չգիտեն, բացկայում են անգամ կլիշե-պատկերները կամ փաստերը, որոնք ասոցացվում են մեր երկրի հետ: Ուստի շատ կարեւոր է, որպեսզի մեր երկրի անունը, մեր խորհրդանշանները, նվաճումների փաստերը հնարավորինս հաճախ հանդես գան տարբեր մակարդակներում՝ մշակութային, գործնական, զբոսաշրջային, կրթական:

Դրական առաջխաղացումներից կարելի է նշել զբոսաշրջիկների թվի ավելացումը: Ուրախալի է, որ գալիս են ոչ թե պարզապես  ծանոթանալու ճապոնական ընկալմամբ էկզոտիկ երկրի հետ ու հիանալու բիբլիական լեռի տեսքով, այլեւ գալիս են կոնկրետ նպատակներ ունեցող խմբեր: Այսպես, մի քանի շաբաթ առաջ Հայաստան են ժամանել Վասեդա համալսարանի մի խումբ ուսանողներ: Գալիս են հետազոտական էքսպեդիցիաներ: Դրանցից մեկը Պատմության թանգարանի հետ զբաղվում է վերականգնողակն աշխատանքներով, ուսումնասիրում է արտեֆակտեր: Նախորդ փուլում գործվածքների վերականգնողական աշխատանքներ են տարվել, այժմ անցնում են բրոնզե ցուցանմուշներին: Պրոֆեսոր Նագակոան ճապոնական «տակու-հոն» (Taku-Hon) տեխնիկայի միջոցով արդեն երկրորդ անգամ խաչքարերը վերարտադրում է «վաշի» ավանդական թղթերի վրա: Հենց նա ավարտի առաջին ցիկլը, նախատեսվում են ցուցահանդեսներ ու մինիատյուրների հրապարակում: 

Ինչպե՞ս եք կարծում, արդյոք բոլոր կողմերը կգործադրեն բոլոր հնարավորությունները:

Չնայած որ քիչ բան չի արվել, սակայն աստիճանաբար գործի դնելով բոլոր հնարավորությունները, վստահ եմ, որ հնարավոր է շատ ավելիին հասնել, քանի որ համագործակցության զարգացման պոտենցիալը հսկայական է: Առավել խնդրահարույց հարցերից է մնում ներդրումների խնդիրը: Երկարաժամկետ հիմքի վրա Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարել ցանկացող ճապոնական ընկերություններին գրավելը բավականին բարդ է: Դա իր բացատրությունն ունի եւ մենք խնդիրների լուծման ուղղությամբ արդեն վաղուց ենք աշխատում: Հայկական շուկայում աշխատելու ճապոնական ընկերությունների ցանկության բացակայությունը հիմնականում բացատրվում է նաեւ շուկայի սահմանափակությամբ ու հաճախ դրա յուրահատկության ու հնարավորությունների մասին տեղեկացվածության բացակայությամբ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք ցույց տալ՝ ինչ է Հայաստանը, բացատրել, որ մեր երիտասարդ հանրապետությունը զարգացնում է գիտատար ուղղություններ, որոնց վերաբերյալ համագործակցությունը ես առավել հեռանկարային եմ համարում:

Մյուս կողմից՝ ճապոնացիներն իրենց հետազոտություններն ու շահերն ունեն: Դեղագործական հինգ ընկերություններից երեքում խոստացել են լրջորեն հետազոտել մեր շուկան: Մի ընկերություն այստեղ իր դիստրիբյուտորական ծառայություններն է մատուցում, սակայն արտադրություն չկա: Հետազոտելով՝ նրանք հաճախ գալիս են այն եզրակացության, որ արտադրությունում ներդրումներ կատարելը շահավետ չէ, օրինակ, Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների համեմատ: Մենք մեր հերթին փորձում ենք բացատրել, որ Հայաստանը բացում է ոչ միայն իր շուկան, այլեւ ելք է դեպի ԱՊՀ, Իրան ու Մերձավոր Արեւելք: Սակայն պետք է խոստովանեմ, որ գործընթացն առայժմ դանդաղ տեմպերով է ընթանում, ինչի վրա ազդում է, մասնավորապես, նաեւ դեսպանատան բացակայությունը: Հուսով եմ, որ Երեւանում Ճապոնիայի դեսպանատան գործընթացը կարագանա: Մենք այդ հարցում համագործակցում են ճապոնական կառավարության հետ արդեն երեք տարի եւ կարծում եմ, որ շատ շուտով ճապոնական կողմը կպահի իր խոստումը ու դա տեղի կունենա:

Որքանով ինձ է հայտնի, Հայստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը հետաձգվում է ֆինանսակա՞ն պատճառներով:

Ճապոնիան ներքին պարտքեր ունի: Նախքան իշխանության կգար Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, երկիրը այսպես կոչված «ներքին կենտրոնացվածության» շրջան էր ապրում՝ ավելի քիչ ուշադրություն դարձնելով իրադարձություններին ու իրավիճակին, որը վերաբերում էր միջազգային ոլորտին: Արդյունքում Ճապոնիան սկսել էր կորցնել դիրքերը: Վարչապետ Սինձո Աբէի՝ իշխանության գալով՝երկրի քաղաքականությունը փոխվել է: Նոր տնտեսական քաղաքականությունն այդպես էլ կոչվում է՝ «աբէնոմիկա»: Իմ կարծիքով՝ այն դրական արդյունքեր է տալիս: Այդ առումով Ճապոնիան սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել մեր տարածաշրջանին:

Կա՞ն արդյոք տվյալներ Ճապոնայում բնակվող հայերի ու Հայաստանում բնակվող ճապոնացիների թվի մասին:

Իմ հաշվարկներով՝ Ճապոնիայում բնակվում է մոտ երեսուն հայ: Նրանց կեսը բնակվում է Տոկիոյում: Պետք է ասել, որ վերջին տասնամյակների ընթացքում այդ թիվն աճել է: Մոտ քսան տարի առաջ ես այդ հարցին կատակով պատասխանում էի «չորս»՝ ես, կինս ու երկու երեխաներս: Հետո թիվը հասավ տասի, քսանի: Մեր փոքրիկ «սփյուռքը» բավականին մտերիմ է ու պարբերաբար հանդիպում է ազգային տոների ու իրադարձությունների կապակցությամբ: Հայաստանում ճապոնացիների թիվը տասի չի հասնում: Ճապոնական կողմի տվյալներով՝ գրանցված է ընդամենը յոթ մշտական բնակիչ:

Ի՞նչ կարելի է ասել ապրանքաշրջանառության մասին:

Ես առհասարակ զերծ կմնայի թվեր նշելուց, քանի որ այդ համատեքստում դրանք իրականությունը ճիշտ չեն արտացոլում: Ճապոնական ապրանքների զգալի մասը երրորդ երկրների միջոցով է ստացվում: Անմիջական ներմուծումների աստիճանական հաստատմամբ թվերն առավել իրական պատկեր կստեղծեն՝ կապված մեր ապրանքաշրջանառության հետ: Հայաստանից Ճապոնիա են ներմուծվում դեղամիջոցներ, կոնյակ ու «Նարինե»: Դիտարկվում է Ճապոնիայում հայկական մածունը արտադրելու ծրագիր:

Բազմաթիվ տարիներ Ճապոնիայում ապրելով՝ Դուք չէիք կարոտո՞ւմ Հայաստանը:

Դեռեւս ՄՊՀ ուսանող լինելու տարիներին Ծագող արեւի երկրի հանդեպ հետաքրքրությունս շատ մեծ է եղել: Դրա պատճառը ճապոնացի ընկերս էր: Առաջին անգամ Տոկիոյում մեկ տարով եղել եմ 1987-ին՝ երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրի շրջանակներում, հետո մասնագիտական պաշտոն ստանձնելու հրավեր էի ստացել եւ ընտանիքով մեկնել Ճապոնիա՝ դեռեւս նախքան ԽՍՀՄ փլուզումը:

Այո, շատ տարիներ Հայաստանից հեռու եմ ապրել, սակայն կարող եմ վստահորեն պնդել, որ երբեք հայրենիքի հետ կապը չեմ կորցրել: Եթե պատկերավոր արտահայտվեմ, տարիքի հետ մարդկանց ոտքերը «կարճանում են»: Այն առումով, որ մոտենում ես արմատներիդ, սկսում ես գնահատել այն, ինչին նախկինում, հնարավոր է, շատ ուշադրություն չես դարձրել:  Հանարավոր է, սա չի կարելի ընդհանրացնել որպես համընդհանուր թեզիս, սակայն ես իմ փորձով եմ զգացել, որ այլ մաշակույթի ճանաչումը օգնում է այլ կերպ նայել քո մշակույթին ու ճիշտ տեսնել դրա արժեքները: Կարծում եմ, որ կարելի սուզվել այլ աշխարհ, սակայն դրա հետ մեկտեղ չկորցնել, այլ հաճախ նաեւ ամրապնդել սեփական մշակույթի հետ կապը, ավելի հստակ հասկամալ քո նույնականացումը: Դա հատկապես բնորոշ է մեր ժողովրդին, ինչը, հնարավոր է, մշակվել է գենետիկական մակարդակում մեր դժվար պատմության երկարատեւ դարերի ընթացքում:

Զրուցեց Մարիամ Լեւինան