NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին այս անգամ պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Որտե՞ղ եք անցկացնում Ամանորը եւ ո՞ւմ հետ:

Ինչպես միշտ գյուղում՝ ավանակիս հետ:

Ձմեռ պապի՞ն եք հավատում, թե՞ Ձյունանուշին:

Ապարանցիներին:

Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել:

Աչքերս բացեմ, ով էլ լինի, լավ է, կցանկանամ տեսնել:

Այս տարի ձիու տարի է, բայց դուք ավանակների մեծ սիրահար եք, չե՞ք վախենում ձիու վրեժից:

Ոչ, էշերը ինձ կպաշտպանեն:

Եթե Ձեր ցանկությունը իրականցնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ի՞նչ կերգեիք:

Աշխարհումս ինչ կուզեի

Թիֆլիս քաղաքն իմս լիներ,

Մուշտաիքի բաղի միջին

Արքայական տունս լիներ:

Ամանորի գիշերը հանրությանը հայտնի մարդկանցից ո՞ւմ եք զանգում եւ շնորհավորում:

Ոչ մեկին բացարձակապես:

Ամանորի սեղանի ծախսը Ձեր քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:

Իմ ունեցածով եմ իմ սեղանը գցում, գյուղում ինչ ունեմ, իմ ցանածով, իմ պահածով:

Քանի՞ շիշ կարող եք խմել:

Կախված շրջապատից, ցանկալի կամ անցանկալի հյուրերից՝ սկսած 0 շշից մինչեւ անսահման:

Առաջին կենացը հիշո՞ւմ եք:

Ես կենաց չունեմ, իմ միակ կենացը «բարլույս»-ն ա:

Ի՞նչ կենդանու եք ձեզ նմանեցնում եւ ինչու:

Մարդ կենդանուն եմ նմանեցնում եւ ամաչում:

Ինգա Մարտինյան