Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 18-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 24-ամյա Գեղամ Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 11-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տնակներից մեկից բերման են ենթարկել 51-ամյա Արթուր Գ.-ին, որը հունիսի 12-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:





























