WhatsApp-ում և Տելեգրամում բացվել են կեղծ օգտահաշիվներ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

«Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։

Խնդրում ենք լինել առավել զգոն․

  1. չպատասխանել նման հաղորդագրություններին,

  2. չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),

  3. չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով

  4. անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,- ասվում է հաղորդագրությունում։