Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 22 շենքի մոտակայքում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտոմեքենա է՝ այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.23-ին, մարվել` 13.24-ին: Այրվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ խցիկը՝ ամբողջությամբ: