Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներ Գամալին, Ալյային եւ երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկին կաշառակերության գործով արդարացրել են, հաղորդում է Al Arabiya-ն:

Ավելի վաղ նրանց մեղադրել էին 40 հազար քմ մակերեսով հողատարածքը շուկայականից ցածր գնով վաճառելու համար, հաղորդում է Gazeta.ru-ն:

2012թ. օգոստոսին Մուբարաքի որդիներ Գամալն ու Ալյան Եգիպտոսի արդարադատության նախարարություն հողատարածքների սեփականության իրավունքից հրաժարվելու հայտարարություն էին ուղարկել, որոնք իբր ապօրինի գնել էր իրենց հայրը` ռազմաօդային ուժերի սպաների ասոցիացիայի միջոցով: