Մոսկվայում դեկտեմբերի 17-ին ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստում ձեռք բերված համաձայնությունները չեն վերաբերում ոչ դեպի ԵՄ, ոչ էլ ՄՄ ինտեգրացիոն ուղղությանը: Այս մասին դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Յանուկովիչը լրագրողներին փոխանցել է միջպետական հանձնաժողովի վեցերորդ նիստի փաստաթղթերի վավերացումները` առաջարկելով ծանոթանալ դրանց: «Դուք կտեսնեք, որ Ուկրաինայի ցանկացած ինտեգրման վերաբերյալ որեւէ հակասություն չկա: Ընդհանրապես խոսքն այստեղ ինտեգրման մասին չէ: Խոսքը տնտեսական հարաբերությունների մասին է», հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Յանուկովիչը վստահեցրել է, որ Մոսկվայում ոչ դեպի ԵՄ, ոչ էլ ՄՄ ինտեգրացիոն ուղղություների վերաբերյալ հնարավորությունները չեն դիտակվել:




























