Թուրքիայում դեկտեմբերի 17-ից սկսած սկանդալային ձերբակալություններից հետո հայտնի է դարձել, որ աշխատանքից ազատվել է 50 ոստիկանապետ։

Թուրքական Turkiye պարբերական փոխանցմամբ՝  Թուրքիայում աղմկոտ «մեծ կաշառք» գործողություններից հետո արդեն աշխատանքից ազատվել է 50 ոստիկանապետ։ Նրանց մի մասին նոր պաշտոնների են նշանակել այլ վայրերում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ աշխատանքից ազատվել է նաեւ Ստամբուլի գլխավոր ոստիկանապետ Հուսեյն Չափքընը։

Հայտնի է, որ Հուսեյն Չափքընը ավելի վաղ հեռացրել էր մյուս ոստիկանապետերին՝ գործողության մասին իրեն տեղյակ չպահելու համար։

Նշենք, որ  Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության  նախարարների որդիները։