Գերմանական «Spiegel» պարբերականը «Արեւելյան գործընկերության» ժամանակ սուր էպիզոդի է ականատես եղել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը տհաճ երկխոսությւոն են վարել, որը լսել է նրանց կողքին նստած Սերժ Սարգսյանը: Պարբերականը էպիզոդը նկարագրել է հետեւյալ կերպ.

«Դեռեւս երկու շաբաթ առաջ պարզ էր. Անգելա Մերկելի ու Վիկտոր Յանուկովիչի ընկերությունն ավարտվել է: Հանդիսավոր ճաշին հավաքվել են Արեւելյան գործընկերության ու ԵՄ երկրների առաջնորդները: Աղանդերը դեռ չէին մատուցել, երբ ուկրաինացի նախագահը սկսել է իր երկարատեւ մենախոսությունը՝ Ռուսաստանի ու Եվրոպայի հետ Ուկրաինայի հարաբերությունների դժվարությունների մասին: Սակայն ինչ-որ պահի Մերկելը ընդհատել է Յանուկովիչին ու աննրբանկատորեն խնդրել նրան վերջ տալ: «Միեւնույն է չեք ստորագրելու»,-ասել է կանցլերը: Սերժ Սարգսյանը զարմանքով նայել է նրանց»:

«Ուկրաինայի համար դուռը բաց է մնում»,-ավելի վաղ հայտարարե էր Մերկելը՝ Եվրամիության պարտությունից հետո, հավելելով, որ եվրոպացիները դեռեւս պատրաստ չեն շարունակել երկխոսությունը:  Դա նման էր վատ խաղի դեպքում լավ քայլ նախաձեռնելուն: Սակայն հնարավոր է, որ վկայում է այն մասին, որ հարցը մինչեւ վերջ չի լուծվել: Մինչեւ մյուս ռաունդի սկիզբը կանցլերը ծրագրում է նոր խաղացող մտցնել՝ Վիտալի Կլիչկոյին, որպես ռուսամետ նախագահ Յանուկովիչի եվրոպամետ ընդդիմախոսի: Նրա հետ հույսեր են կապում, որ եվրոպամետ պայմանագրի ստորագրումը այնուամենայնիվ կնյութականացվի: «Կլիչկոն մեր մարդն է, նա հստակ եվրոպական օրակարգ ունի»,-ասում են եվրապատգամավորները: Իսկ Մերկելը դեռեւս Պուտինի հետ հարցերը չի լուծել»,-գրում է պարբերականը: