Կիեւը շարունակում է բանակցել ԵՄ-ի հետ իր երկրի քաղաքացիների համար վիզային ռեժիմն ազատականացնելու շուրջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

«Մենք մեր գործընկերների հետ կպայմանավորվենք որքան հնարավոր է շուտ լուծել Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Ես կարծում եմ, որ հիմա այդ հարցն ամենաարդիականն է»,-ասել է Յանուկովիչը, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Հիշեցնենք, որ գործողությունների պլանի կատարումը կարող է հիմք դառնալ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմը հանելու համար: Պլանը բաղկացած է 2 փուլից. Անհրաժեշտ օրենսդրության նախապատրաստում եւ բարեփոխումների իրականացում: