ՀԱՊԿ-ն չի միջամտում իր անդամ-երկրների քաղաքական կյանքի, այդպիսին է նրա դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«ՀԱՊԿ-ն վարում է մեր երկրների քաղաքական կյանքին չմիջամտելու քաղաքականություն: Մեզ հետաքրքրում են արտաքին սպառնալիքները»,-ասել է Բորդյուժան՝ «գունավոր հեղափոխություններին» հակազդելուն նվիրված կլոր սեղանի ժամանակ,-հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նա նաեւ ընդգծել է, որ ՀԱՊԿ ղեկավարության համար «գունավոր հեղափոխությունները» հետաքրքիր են միայն անդամ-երկրներում արտաքին միջամտության ու արտաքին ներգործության տեսանկյունից:




























