Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 20-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացել, որ դեկտեմբերի 19-ին ժամը 20.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում տեղի է ունեցել ջեռուցման գազի կաթսայի պայթյուն, ինչի հետեւանքով 1963 թ. ծնված Գ. Մ.-ը ստացել տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Հրազդանի քաղաքի:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























