Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնել սահմանին վիրավորված խաղաղ բնակչին:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վաչե Մելքումյանը, իրեն դեռ երկու վիրահատություն է սպասվում՝ ոտքի մետաղե ամրակները հեռացնելու եւ պլաստիկ: ՊՆ-ն պատրաստ է օգնել անցկացնել երկրորդ վիրահատությունը: Ամրակները հեռացնել ծրագրվում է մի քանի ամսից, մյուս վիրահատության ժամկետը կորոշվի դրանից հետո: «Սպասվում է պլաստիկ վիրահատություն՝ մկանների փոխպատվաստման: Բժիշկը լիարժեք ապաքինում է խոստացել»,-ընդգծել է Մելքումյանը:

Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վաչե Մելքումյանը վիրավորվել է 2012-ի հունիսի մեկին, երբ աշխատում էր իր խաղողի այգում: Վիրավորի խոսքով՝ առավոտյան ժամը մոտավորապես հինգին ինքն ուղեւորվում էր իր այգի՝ աշխատելու: Սակայն շուտով լուսացել էր, կրակոց է հնչել, դիպուկահարը կրակել էր նրա ոտքին: Տղամարդը սողալով հեռացել էր շփման գծից: Նա կարողացել է զանգահարել ու օգնության կանչել: Ադրբեջանցի դիպուկահարը եւս մի քանի անգամ կրակել էր վիրավորին օգնության շտապողների ուղղությամբ:

Մելքումյանը միակ խաղաղ բնակիչը չէ, որը տուժել է կրակոցներից: Միայն նախորդ տարի վիրավորվել էր երեք խաղաղ բնակիչ, այս տարի՝ մեկ: