Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի օդանավակայանում գնդակահարել են ֆիլիպինյան քաղաքներից մեկի ղեկավարին: Քաղաքապետից բացի, եւս երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ նրա կինը: Չորս մարդ տուժել է:

Օդանավակայանի տնօրեն Խոսե Անխել Հոնրադոյի խոսքով՝ մոտոցիկլետներով ժամանած չարագործները կրակ են բացել, երբ Լաբանգանա քաղաքի քաղաքապետը կնոջ հետ դուրս էր գալիս սպասասրահից, ինչից հետո փախել են:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Սակայն ճանապարհին քաղաքապետը, նրա կինը եւ եւս երկու մարդ մահացել են: Մահացածներից մեկն էլ մեկուկես տարեկան երեխա է:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, պարզվում են բոլոր հանգամանքները, հայտնում է utro.ru-ն՝ վկայակոչելով  Аssociated Press-ը: