Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչները ադրբեջանական կողմին մեղադրում են խաղողի այգիները ոչնչացնելու մեջ:

Լրագրողների հետ զրույցում գյուղի նակիչները հաղորդել են, որ նախորդ աշնանը Ադրբեջանի ԶՈւ «ջանքերով» ոչնչացվել են գյուղի մոտ տասը բնակիչների խաղողի այգիները: Խաղողի այգիներն այրում են:

Գյուղի բնակիչ Արամ Անտոնյանի խոսքով՝ ինքն ունեցել է մոտ հազար քառակուսի մետր մակերեսով խաղողի այգի: «Այժմ ամեն ինչ ոչնչացվել է»,-տխրությամբ հիշել է նա:

Հրաձգության տակ այրվող այգիների կրակը հանգցնելը պարզապես անհնար էր: Շատ ցավալի է այն, որ խաղողի այգին պատրաստում, ոտքի են հանում կյանքի գնով: «Մշակում էինք գիշերը, քանի որ ցերեկն ադրբեջանցիները կրակում են, հնարավորություն չեն տալիս մշակել հողը: Նոր խաղողի այգի ստեղծելը եւս անհնար է»,-պատմել է գյուղացին: