Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանները դեկտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին, Գրիգոր Լուսավորիչ եւ Պարոնյան փողոցների հատման գետնանցումում նկատել են 5 անձանց, որոնք կոտրելով չգործող խանութի երկաթյա ճաղերը` մտել են ներս եւ փորձել գողանալ երկաթյա կոնստրուկցիաները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե 1961 թ. ծնված Արա Ս.-ն, 1964 թ. ծնված Սամվել Պ.-ն, 1962 թ. ծնված Արմեն Մ.-ն, 1976 թ. ծնված Արմեն Ու.-ն եւ 1962 թ. ծնված Էդուարդ Գ.-ն բերման են ենթարկել բաժին:

Կատարվում է նախաքննություն: