Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն թուրքական իշխանություններին խորհուրդ է տվել սկանդալային «մեծ կաշառք» գործողության մեղավորներին երկրի ներսում փնտրել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե իրենք ուշադիր հետեւում են «մեծ կաշառք» անունը ստացած գործողություններին։

Ամերիկացի դիվանագետը հանդիպման ժամանակ թուրքական իշխանություններին խորհուրդ է տվել Գեզի այգու իրադարձությունների պես դրսում չփնտրել մեղավորներին։ «Եթե կրկին փորձեք դրսում փնտրել մեղավորներին, դա կխանգարի իրական մեղավորների հայտնաբերմանը»,-ասել է Ռիկարդոնեն։

Նշենք, որ  Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության  նախարարների որդիները։

Էրդողանի կուսակիցները պնդում են, թե հիշյալ գործողությունների հետեւում կանգնած են դրսի ուժեր։