Ամերիկյան Քոլորադո նահանգի Արափահոյի դպրոցում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության ժամանակ վիրավորված աշակերտուհին դեկտեմբերի 21-ին մահացել է:

17-ամյա Քլեր Դեվիսը գլխից վիրավորվել էր իր դպրոցի մեկ ալ սովորող՝ Կարլ Հալվերսոն Փիրսոնի կողմից: Նրան հիվանդանոց էին տեղափոխել ծայրահեղ վիճակում: Ութ օր աղջկան միացրել էին արհեստական կենսաապահովման սարքերին, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով AFP-ին:

Դեկտեմբերի 13-ին 18-ամյա Կարլ Հալվերսոն Փիրսոնը կրակոցներ էր արձակել Արափահոյի դպրոցում: Վիրավորելով Քլեր Դեւիսին ու մեկ այլ սովորողի՝ նա պայթուցիկ նյութով շիշ է պայթեցրել դպրոցական գրադարանի շենքում, որից հետո ինքնասպան է եղել: Նրա մոտ եղել է նաեւ մաչետե:

Ոստիկանության տվյալներով՝ Փիրսոնը մտադիր էր զանգվածային սպանություն իրականացնել: Հիմնական դրդապատճառ ոստիկանությունը համարում է գրադարանավար Թրեյսի Մերֆիից վերժխնդիր լինելը, ով Փիրսոնին կարգապահական նկատողություն էր արել բանավեճի ակումբում անհարիր արտահայտությունների համար: